Ռուսական զորքերը ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի Սումիի մարզի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ: Այդ մասին հայտնում է Սումիի մարզային զինվորական վարչակազմը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել գեներալ-մայոր Անատոլի Բարգիլևիչին: Այդ մասին Զելենսկին հայտնել է իր երեկոյան տեսաուղերձում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի 8-ին Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել:
Վլադիմիր Զելենսկին վերջապես հայտարարեց Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի փոփոխության մասին։ Ուկրաինայի նախագահի որոշմամբ՝ Վալերիի Զալուժնիին կփոխարինի Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություններ է անցկացնում ոչ միայն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, այլև գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալային պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ առգրավել է մի քանի պայթուցիկ սարքեր և մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, որոնք նախատեսվում էր տեղափոխել Ռուսաստանի տարածք: Այդ մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
The Washington Post-ի տվյալներով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները չեն աջակցել այդ որոշմանը, բայց և չեն դիմադրել՝ հայտարարելով, որ դա Զելենսկիի սուվերեն ընտրությունն է։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Թայիփ Էրդողան բանակցությունների ժամանակ կքննարկվի ուկրաինական հիմնախնդիրը:
Ռուսական զորքերը փետրվարի 2-ի գիշերն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են Shahed տեսակի 24 հարվածային անօդաչու։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։